Լրահոս
Օրվա լրահոսը

Եզդիները նույնպես նշում են Հանրապետության տոնը

Մայիս 28,2012 17:44

Այսօր Նոր Նորք համայնքի,  Նանսենի անվան զբոսայգում հայ և  եզդի ժողովուրդների ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի  ունեցավ 1-ին Հանրապետության անկախությանը նվիրված, ինչպես նաև եզդիների  հերոս Ջանգիր աղայի ոգեկոչմանը նվիրված միջոցառում: Հանդիսությունը կազմակերպել էր  «Սինջար» եզդիների ազգային միավորում Հ/Կ-ն: Միջոցառմանը մասնակցում էր նաև Երևանի Նոր Նորք համայնքի նորանշանակ թաղապետ, հանրապետական Արմեն Ուրիխանյանը:

Այն հարցին թե ինչպիսի՞ն էր Ձեր տպավորությունները, նա  պատասխանեց. «Գերազանց,  դրական լիցքերով լիցքավորված գնում եմ,  շատ ոգևորող, շատ պարտավորեցնող միջոցառում էր, ու ասեմ՝ ինչու. մեր ազգը միշտ մեր հերոսներին հավերժացնում  է, նրաց հիշատակը վառ է պահում, դա  մեր արյան մեջ կա: Բայց է՜լ ավելի պարտավորեցնող է, երբ որ մի բարեկամ, մի եղբայր ազգի ներկայացուցիչին նվիրված միջոցառմանն ես մասնակցում , հերոսի, ով հերոսացել ա հայ  ազգի համար: Դա է պարտավորեցնողը, դա է մեզ կապողը, դա է մեզ հետագա ճանապարհ ուղղորդողը»:

Տիրայր ՄՈՒՐԱԴՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031