«Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանն ուղերձ է հղել Հանրապետության օրվա առթիվ։
«1918 թվականին Հայաստանը չուներ բանակ, չուներ ռեսուրս, չուներ տնտեսություն, բայց ուներ ամենակարեւորը՝ կամք։ Այսօր մենք խոնարհվում ենք նրանց առաջ, ովքեր կռվեցին, որպեսզի Հայաստանը գոյություն ունենա քարտեզի վրա։ Բայց մայիսի 28-ը միայն անցյալի մասին չէ, այլ մեր այսօրվա քննություն է։ Այսօր կրկին մեր առջեւ նույն հարցն է՝ կլինենք ուժեղ պետությո՞ւն, թե՞ թույլ տարածք, որի ճակատագիրը որոշում են ուրիշները»,- ասել է նա։
Սամվել Կարապետյանն իր ուղերձում անդրադարձել է նաեւ այսօր Երեւանում անցկացված ռազմական շքերթին՝ ասելով․ «Իհարկե, յուրաքանչյուր հայ հպարտանում է իր զինվորով, բայց մենք պարտավոր ենք ասել ճշմարտությունը՝ բանակը քայլերթի մասին չէ, ոչ էլ PR-ի։ Ոչ մի ռազմական շքերթ մեզ չի պաշտպանելու, երբ գան 300 հազար ադրբեջանցիները։ Փոքրիկ խմբակի կողմից նման միջոցառումների իրականացումն ունի միայն մեկ նպատակ՝ թաքցնել ձեզանից իրականությունը, ադրբեջանցիների՝ Հայաստանում բնակեցնելու ծրագիրը։ Փաշինյանին չի հուզում մեր զինվորի անվտանգությունը, նրան միայն հուզում է իր աթոռը, որը նա պատրաստ է պահել ամեն գնով։
Ուժեղ բանակ չի լինում թույլ իշխանությամբ, ուժեղ բանակ չի լինում, երբ պետությունը կորցնում է արժանապատվությունը, երբ հերոսների անունները մոռացվում են, իսկ պարտությունները ներկայացվում են որպես խաղաղություն։
Կարդացեք նաև
Եվ այսօր, երբ Բաքվի բանտում դեռ պահվում են հայ գերիներ, միայն նրա համար, որ հայ են, մենք իրավունք չունենք լռելու։ Թույլ պետության հետ հաշվի չեն նստում, թույլ պետությունից պահանջում են նոր զիջումներ»։
Մանրամասները՝ տեսանյութում


















































