Լրահոս
Օրվա լրահոսը

Կեղծ թղթադրամ պատրաստողներն այսօր կալանավորվել են

Մայիս 29,2012 18:19

Այսօր ոստիկանությունը ձերբակալել է  այն  երկու գյումրեցիներին, որոնք կեղծ թղթադրամներ են պատրաստել ու  բավականին երկար ժամանակ ակտիվ շրջանառության մեջ  դրել: Մեր տեղեկություններով, նրանք հաջողացրել են կեղծ գումարներն  իրացնել գյուղերում, մասնավորապես՝ այդ փողերով անասուններ գնել: Նրանց դեմ հարուցվել է քրեական գործ` Քրեական օրենսգրքի երկու հոդվածներով` խարդախություն կատարելու և կեղծ թղթադրամներ պատրաստելու մեղադրանքով: Նշենք, որ նրանցից մեկը` Մկրտիչ Զելֆիմյանը, Գյումրու հարկային տեսչության նախկին պետի` Մարտին Զելֆիմյանի հորեղբոր որդին է:

Այս մասին մանրամասներ կհաղորդենք  վաղը:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031