Հունիսի 7-ին, առավոտյան ժամը 8.00-ից, ասֆալտապատման աշխատանքների պատճառով 3 օրով փակվելու է Մյասնիկյան պողոտայից դեպի Սարալանջի փողոց տանող թունելից մինչև Գայի պողոտա ճանապարհահատվածը:Վարորդներին առաջարկում ենք շրջանցել հիշյալ հատվածը և Նոր Նորք բարձրանալ Դավիթ Բեկի ու Դավիթ Անհաղթի փողոցներով կամ Նորքով:
ՀՀ ոստիկանություն


















































