Լրահոս
Օրվա լրահոսը

Դատավորների հակափաստարկը փաստաբաններին. գործադուլով հնարավոր է՝ ոտնահարում եք այն մարդկանց իրավունքները, որոնց պաշտպանում եք

Հունիս 06,2012 14:15 Share

Փաստաբանների պալատը հունիսի 11-ին հայտարարել է գործադուլ: Նրանք դժգոհ են դատավորների գործելաոճից:

Ըստ մեր զրուցակից դատավորների, Հայաստանում գործադուլների իրավական կարգավորումը սահմանված է Աշխատանքային օրենսգրքով: Նույն օրենսգրքի 74-րդ հոդվածից դատավորները հետաքրքիր եզրակացությունների են հանգել եւ ցանկանում են ներկայացնել իրենց գործընկեր փաստաբաններին:

Գործադուլ կարող են կազմակերպել կազմակերպությունները, այն դեպքում, եթե բացակայում է այդ կազմակերպության արհեստակցական միությունը: Ընդ որում. գործադուլ կազմակերպելու համար պահանջվում է հատուկ որոշում, որը պետք է ընդունվի, եթե գործադուլ են պահանջում կազմակերպության աշխատողների առնվազն 2/3-ը, ակնհայտ է, որ չի տրվել դրա համաձայնությունը, ինչի վկայությունը հենց փաստաբանների տարածած գործադուլ անցկացնելու հաղորդագրությունն է:
Նշված հաղորդագրությամբ հայտնվել է, որ հունիսի 4-ի դրությամբ գործադուլի է միացել մոտ 100 փաստաբան: Սա խոսում է այն մասին, որ գործադուլը ապօրինի է: Դատավորների կարծիքով՝ հավաքվել են ընդամենը 5 փաստաբան, ստեղծել հանձնախումբ, եւ իրենց իրավունք են պահել որոշում ընդունել Հայաստանի ամբողջ փաստաբանների 2/3-ի անունից: «Ի՞նչ է սա, եթե ոչ ճնշում մնացյալ փաստաբանների նկատմամբ, այսինքն՝ ակնհայտ է դառնում, որ փաստաբանների պալատը ոչնչով չի զիջում խիստ կենտրոնացված ոստիկանության համակարգին: Պարզապես, ոստիկանության կենտրոնացված լինելու հանգամանքը օրենքով է սահմանված, իսկ փաստաբանների համակարգը օրենքով պետք է լինի ամբողջությամբ անկախ:
Այս ամենից հետո արդարացիորեն կարող ենք հանգել այն կարծիքին, որ գործադուլ կազմակերպած և անցկացնող փաստաբանները կոպտորեն խախտում են թե’ ՀՀ Սահմանադրությունը և թե’ «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքը»,- ասում են դատավորները: Նրանք նաեւ փաստաբաններին հիշեցնում են, որ նրանք գործադուլով հնարավոր է՝ ոտնահարում են այն մարդկանց իրավունքները, որոնց պաշտպանում են եւ հնարավոր է ապօրինի գործադուլի պատՃառով նրանց պաշտպանյալները մեկ օր ավելի անցկացնեն բանտում:

Ի դեպ, ըստ դատավորների, փաստաբանները չեն համաձայնի իրենց հետ, կասեն, որ իրենք չեն առաջնորդվում Աշխատանքային օրենսգրքով: Այստեղ, սակայն, ի հայտ է գալիս մի այլ օրենսդրական ենթակետ` գործադուլի միակ կարգավորումը սահմանված է Աշխատանքային օրենսգրքում:

Արմեն ՄԿՐՏՉՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930