Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀՇ համագումարը` սեպտեմբերին

Հունիս 08,2012 18:50

Հունիսի 8-ին տեղի է ունեցել Հայոց Համազգային Շարժում կուսակցության վարչության եւ հանրապետական խորհրդի համատեղ նիստ:

ՀՀՇ վարչությունը քննարկել է ՀՀՇ 17-րդ համագումարի հրավիրման ժամկետներն ու որոշում կայացրել համագումարն անցկացնել 2012թ. սեպտեմբերի երկրորդ կեսին:

ՀՀՇ վարչության նիստում քննարկվել են 2012թ. մայիսի 6-ին ՀՀ-ում կայացած ԱԺ ընտրությունների արդյունքներն ու ստեղծված քաղաքական իրավիճակը:

Քննարկվել է առաջիկայում կայանալիք ՏԻՄ ընտրություններին ՀՀՇ-ի եւ Հայ Ազգային Կոնգրեսի մասնակցության հարցը: ՀՀՇ վարչությունը որոշեց լիազորել տարածքային կառույցներին քննարկել ու վարչություն ներկայացնել առաջարկներ՝ թեկնածուների վերաբերյալ:

Քննարկվել է նաեւ ընտրական հանձնաժողովի անդամների թեկնածուների մասնագիտական դասընթացներին ՀՀՇ անդամների մասնակցության կազմակերպումը:

 

ՀՀՇ լրատվական ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930