Լրահոս
Օրվա լրահոսը

Չափերով հավի ձվից խոշոր կարկուտը Ջուջեւանում մեծ ավերածություններ է արել

Հունիս 08,2012 20:32


Հունիսի 8-ին, ժամը 18-անց  15-ից մինչեւ 18-անց 30-ը տեղացած կարկուտը մեծ վնասներ է պատճառել Նոյեմբերյան քաղաքից  8 կմ հեռավորությամբ գտնվող Ջուջեւան գյուղում: Ջուջեւանի գյուղապետ Ժորա Չիլինգարյանն ասաց, որ կարկուտը  ամբողջությամբ վնասել է  գյուղի ցանքատարածությունները, պտղատու ծառերը, ջարդվել են  առանձնատների ծածկերի ազբոշիֆերները, մարդատար մեքենաների թիթեղյա ծածկերը եւ  մեքենաների ապակիները : Կարկտահարությունն այնքան ուժգին է եղել, որ  ընտանի կենդանիները խուճապահար փախել են բակերից: Գյուղապետն ասաց, որ դիմելու է Տավուշի մարզպետարան, որպեսզի   հանձնաժողով կազմվի եւ  այն  ճշտի տարերքի պատճառած վնասի չափերը: Ջուջեւանի բնակիչ Եղիշե Պետրոսյանը մեզ է տրամադրել կարկտահարության վերաբերյալ  լուսանկարներ:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930