Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանի խորհրդարանը ընդունեց վիճահարույց օրինագիծը

Հունիս 12,2012 17:01

Ադրբեջանի Միլի մեջլիսը այսօր ընդունել է վիճահարույցփոփոխությունները տեղեկատվություն ստանալու մասին օրենքում։ Այդ մասին տեղեկացնում է 1news.az ինտերնետային պարբերականը։

Համաձայն ընդունված փոփոխությունների` «տեղեկատվություն ստանալու իրավունք տրվում է այն պայմանով, որ դա չի հակասում Ադրբեջանի Հանրապետության ազգային շահերին քաղաքական, տնտեսական եւ ռազմական ոլորտներում, ֆինանսավարկային եւ արժութային քաղաքականության բնագավառներում շահերի պաշտպանությանը, հասարակական կարգի, առողջության եւ արժանապատվության ապահովմանը, այլոց իրավունքների եւ ազատությունների, առեւտրային եւ տնտեսական այլ շահերի պաշտպանությանը, ինչպես նաեւ դատարանների անաչառության եւ հեղինակության ապահովմանը»։

Ադրբեջանցի ընդդիմադիրները պնդում են, որ օրենսդրական փոփոխությունների նպատակը լրագրողական հետաքննությունների անցկացումը կանխելն է:

«Ազատություն» ռադիոկայան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930