Իտալիայի ազգային հավաքականի եւ «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Մարիո Բալոտելին տնից վատ լուր է ստացել:
Մինչ ֆուտբոլիստը Եվրոպայի առաջնությունում պահպանում է իր երկրի ազգային դրոշի պատիվը, նրա ընկերուհին՝ գեղեցկուհի Վերոնիկա Անժելոնին, որոշել է կապերը խզել նրա հետ: Վերոնիկան, որ վոլեյբոլիստուհի է, առանց որեւէ հայտարարության, չսպասելով Մարիոյի վերադարձին, տեղափոխվել է ֆրանսիացի Գիյոմ Սամիկի մոտ: Սամիկը հանրահայտ մարզիկ չէ: Նա ընդամենը համեստ լուսանկարիչ է, որին ժամանակին բախտ է վիճակվել ֆոտոստուդիայում աշխատել իր ապագա ընկերուհու հետ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ