Լրահոս
Օրվա լրահոսը

Հողի հարկը թերհավաքագրվել է, մարզպետը համայնքապետերին կոչ է անում սթափվել

Հունիս 19,2012 20:42

Հունիսի 12-ին կայացած Տավուշի մարզխորհրդի  նիստում մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Ռոբերտ Ներսիսյանը  հայտնեց, որ  2012 թվականի հունիսի 1-ի դրությամբ մարզի համայնքների սեփական եկամուտների հավաքագրումը կազմել է 164,8 մլն. դրամ կամ հավաքագրվել  է նախատեսվածի 71,6 տոկոսը: Սեփական եկամուտների թերհավաքագրված գումարը 65,3 մլն դրամ է: Մարզի 62 համայնքներից 46-ն ունեն  սեփական եկամուտների հավաքագրման  22-80 տոկոս ցուցանիշ: Մարզպետ Արմեն Ղուլարյանը նշեց, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ այս տարվա 5 ամիսներին  համայնքների  սեփական եկամուտները  6 միլիոն  դրամ ավելի  է գանձվել: Սակայն  եթե գույքահարկը  20 միլիոն դրամ  ավելի է  գանձվել, հողի հարկը պակաս է հավաքագրվել 14 միլիոն դրամի չափով:  Մարզպետը այս գործը բարելավելու համար գյուղապետերին  կոչ արեց սթափվել, հավելելով .

–  Մի տեսակ ծուլություն կա բոլորիդ մեջ: Հիմա ձեր ընտրություներն են գալիս: Ես հասկանում եմ, որ տարիներով ձեւավորած  կարծիք կա, որ ժողովրդին չանհանգստացնեք, հարկեր քիչ հավաքենք, որ ձեր  ընտրությունները լավ անցնեն: Բայց ես խոր համոզմունք  ունեմ, որ  այդ մոտեցումն իրեն սպառել է, որովհետեւ համայնքներ կան, ուր  սեփական եկամուտները 100 եւ ավելի տոկոս հավաքագրվում են, բայց ինչպես միշտ, այդ համայնքապետերը վերընտրվում են:

Ա. Ղուլարյանն ասաց, որ մարզի խոշոր համայնքների ղեկավարներն իրեն խոստացել են , որ կիսամյակի արդյունքներով սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշները կաճեն: Նշենք, որ սեպտեմբերի 23-ին Տավուշի մարզի 62 համայնքներից  54-ում տեղի կունենան ՏՒՄ ընտրություններ:  Նախորդ տարիների փորձը ցույց է տալիս, որ ՏԻՄ ընտրություների տարում տեղական հարկերն ու տուրքերը դժվարությամբ են գանձվում:

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930