Լրահոս
Օրվա լրահոսը

Հունիսի 22-24-ը Ցվետանա Պասկալեւան կայցելի Սյունիքի մարզ

Հունիս 20,2012 10:29

 Հունիսի 22-24-ը Սյունիք կայցելի բուլղարացի հայտնի լրագրող, ռեժիսոր, կինովավերագրողների միջազգային ասոցիացիայի անդամ Ցվետանա Պասկալեւան: Ռեժիսորը մարզ կատարած այցի շրջանակներում սյունեցի հանդիսականին կներկայացնի Արցախի ազատագրության համար մղված հերոսամարտերի մասին պատմող «Արցախի վերքեր» վավերագրական ֆիլմաշարը:

Պասկալեւայի այցը կմեկնարկի Սյունիքի մարզկենտրոնից: Սյունիքի մարզպետարանի  աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի տրամադրած տեղեկատվությամբ` Պասկալեւայի հետ հանդիպումները եւ ֆիլմաշարի ներկայացումները տեղի կունենան Կապանի մշակույթի կենտրոնում, Գորիսում` Վ. Վաղարշյանի անվան պետական դրամատիկական թատրոնում, իսկ Սիսիանում Հ. Սահյանի անվան մշակույթի պալատում:

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930