Լրահոս
Օրվա լրահոսը

«Ի տարբերություն 90-ականների, չես կարող նման գործերը կոծկել»

Հունիս 23,2012 11:26

Երեկ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ պատասխանեց մի շարք հարցերի: «Հարսնաքար» ռեստորանում տեղի ունեցած դեպքի կապակցությամբ նա ասաց. «Որեւէ բանական մարդ չի կարող արդարացնել բռնությունը: Այսինքն՝ այդ ճանապարհը հարցի լուծման ճանապարհ չէ: Գործընթացներն ընթանում են, եւ փառք Աստծո, որ մեզ մոտ քաղաքացիական հասարակությունը, զանգվածային լրատվական միջոցների ազատությունն այն աստիճանի է, որ ի տարբերություն իննսունականների, չես կարող նման գործերը կոծկել եւ մեղավորներին չբացահայտել: 6-7 յոթ հոգի ձերբակալվել են, իսկ դա խոսում է այն մասին, որ իշխանությունը հետեւողական աշխատանքներ է տանելու գործի բացահայտման համար: Նման դեպքերը ինձ՝ որպես արդարադատության նախարարի, այլ բան են հուշում: Ինչպես կարգավորեցինք թիկնազորային ծառայության մասին հարաբերությունները, միգուցե մենք նաեւ անհրաժեշտություն ունենք նման հասարակական վայրերում անվտանգությունը եւս կանոնակարգել: Կարծում եմ՝ գործի քննության ընթացքը կլինի բաց, թափանցիկ այնքանով, որքանով թույլ է տալիս նախաքննության գաղտնիության սկզբունքը: Պատասխանատվությունն այս դեպքում անհատականացված է, այսինքն՝ նա, ով չի կատարել այդ արարքը, չի կարող պատասխանատվության ենթարկվել»:

Անդրադառնալով նախօրեին Վարդգես Գասպարիի միջադեպին՝ Հրայր Թովմասյանն ասաց, որ վստահ է՝ ոստիկանությունը կարձագանքի եւ չի լռի. «Մեկ-երկու դեպքի ես ականատես եղել եմ, երբ ծեծ չկար, բայց Գասպարիի գործողություններում ինչ-որ անհավասարակշիռ դրսեւորումներ կային: Այս դեպքում թույլ տվեք մի քիչ կասկածել»:

ԼՈՒԻԶԱ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930