
Արթուր Սաքունցը հայտարարեց, որ պետք է Ռուբեն Հայրապետյանի մանդատի հարցը դրվի: Այս առնչությամբ Ռազմիկ Զոհրաբյանը պատասխանեց. «Ռուբեն Հայրապետյանը սեփականատեր է ընդամենը»:
Aravot.am-ի հարցին՝ եթե Ռուբեն Հայրապետյանը «կանաչ լույս» վառած չլիներ իր աշխատողների առաջ, կարծում եք նրանք ինքնագլուխ այդպիսի կոշտ ու ծայրահեղ քայլերի կգնայի՞ն՝ նա պատասխանեց. «Ենթադրություններ չանենք ով է կանաչ լույս տվել, ով դեղին կամ կարմիր: Մյուս ռեստորանների մասին մտածեք: Հիմա կարող է սեփական ռեստորան Զոհրաբյան Ռազմիկն էլ ունենա: Սեփականատերը ի՞նչ անի, որ աշխատողներն իրենց այդպես են պահում: Լավ չի աշխատում՝ կհեռացնենք, ի՞նչ է եղել»: Մեր դիտարկմանը, որ Դուք ընդգծեցիք բժիշկների խմածությունը, ինֆորմացիա՞ ունեք, որ նրանք հարբած, խմած են եղել, կռիվ են սարքել, որովհետեւ Ձեր խոսքից այդպես ստացվեց՝ պարոն Զոհրաբյանը պատասխանեց, որ մամուլից է այդպես տեղեկացել:
Ինչ վերաբերում է ԱԺ-ի մոտ ցույց անող Վարդգես Գասպարիի նկատմամբ բռնությանը՝ պառստառը պատռելուն ու նրան հրելուն՝ Ռազմիկ Զոհրաբյանը
Կարդացեք նաև
պատասխանեց. «Չի կարելի վիրավորել մարդկանց: Ի՞նչ է, նշանակում է ես բանդի՞տ եմ»: Հարցին՝ Սամվել Ալեքսանյանը բռնության իրավունք ունի՞, թե՞ չունի՝ նա պատասխանեց, որ բռնության իրավունք ոչ ոք չունի. «Ով խախտում է դա՝ համապատասխան պատիժ կլինի»:Պարոն Զորաբյանը նաեւ ասաց, որ կուսակցությունում «Հարսնաքարի» միջադեպի շուրջ հատուկ քննարկում չի եղել:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ


















































