Լրահոս
Օրվա լրահոսը

Օգոստոսից թատրոններն անցնում են ամառային հանգստի

Հունիս 29,2012 15:58

Շուրջ մեկ տարի աշխատելուց հետո բոլորը ձգտում են հանգստանալ գոնե ամռանը: Ամառային հանգստի են անցնում նաև թատրոնները:

Հրաչյա Ղափլանյանի անվան պետական դրամատիկական թատրոնի ամառային խաղացանկում փոփոխություններ չեն եղել. «Ախ, Աննա Աննա կամ կրքոտ կիրակի», «Մամա միա», «Ռոմանտիկ կոմեդիա», «Սիրային խառնաշփոթ», «Սպանել սիրո համար». ահա այս ներկայացումներն են շարունակվելու մինչև հուլիս ամսվա վերջ, իսկ օգոստոսին՝ ինչպես նշեց թատրոնի աշխատակից Անահիտ Էլիզբարյանը, թատրոնն անցնում է ամառային հանգստի:

«Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնն արդեն ամառային հանգստի է անցել. հուլիս, օգոստոս ամիսներին չենք աշխատելու», – ասաց թատրոնի աշխատակիցը, ով, թերևս, չցանկացավ նշել անունը:

Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում ներկայացումներ լինելու են մինչև հուլիսի վերջ.  «Օգոստոսին թատրոնը գնում է ամառային արձակուրդ, արդեն նոր խաղացանկով կվերադառնանք սեպտեմբերին», – «Առավոտ երիտասարդականին» ասաց թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը, և ավելացրեց, որ այժմ խաղացանկում է «Ալիսան հրաշքների աշխարհում» ներկայացումը:

Կոնստանտին Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի խաղացանկում ևս փոփոխություններ կամ նորություններ չկան, մինչև հուլիսի 15-ը թատրոնն աշխատելու է նույն խաղացանկով, այնուհետև կանցնի հանգստի:

«Համազգային թատրոնն աշխատելու է մինչև հուլիսի 29-ը», – ասաց թատրոնի փոխտնօրեն Հրաչ Ներսիսյանը, և հավելեց, որ հանդես են գալու նույն խաղացանկով:

Տիգրանուհի Թասլակյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930