Ռեփեր Nas-ը համացանցում տեղադրել է իր եւ Էմի Ուայնհաուսի հետ համատեղ երգը: «Cherry Wine» անվանումով ստեղծագործությունը ձայնագրվել է 2008 թվականին: Այս մասին հաղորդում է Fashiontime-ը:
Թրեքը կհայտնվի հիփ-հոփ կատարողի նոր՝ «Life Is Good» ալբոմում, որի թողարկումը նախատեսված է հուլիսի 17-ին: Երգի պրոդյուսերը հայտնի հիփ-հոփ պրոդյուսեր Սալամ Ռեմին է, որը առանձին-առանձին աշխատել է Nas-ի և Ուայնհաուսի հետ և ծանոթացրել նրանց:
Ի դեպ` Էմի Ուայնհաուսի հետմահու թողակված «Lioness: Hidden Treasures» ալբոմում ներառված է ռեփերի մասնակցությամբ ՝ «Like Smoke» երգը:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: