Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստանի օր» Հռոմում

Հուլիս 07,2012 15:12 Share

Հուլիսի 4-ին Իտալիայում ՀՀ դեսպանությունը` հայաստանյան «Ֆեստա տուր» ավիաընկերության աջակցությամբ, Հռոմի ֆիլհարմոնիկ ակադեմիայի ամենամյա  «Հուլիսյան այգիներ»փառատոնի շրջանակներում առաջին անգամ կազմակերպել էր «Հայաստանի օր» մշակութային միջոցառումների շարք:

«Հայաստանի օրվա» շրջանակներում ցուցադրվել է իտալացի լրագրող Պիերո Մարացոյի  «Արարատի զավակներ» վավերագրական կինոնկարը, տեղի են ունեցել դաշնակահարուհի Լիլիթ Խաչատրյանի և սոպրանո Ագնեսա Գյուրջյանի, ինչպես նաև Գևորգ Դաբաղյանի ղեկավարած դուդուկահարների եռյակի համերգները:

Միջոցառումներին ներկա էին Իտալիայում հավատարմագրված դիվանագետներ, իտալական մշակույթի և մամուլի, հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ: Ներկա էր նաև Նարդոյի քաղաքապետը:

«Հայաստանի օրվա» միջոցառումներն անցել են լեփ-լեցուն դահլիճներում, ինչը վկայում է իտալական հասարակության կողմից Հայաստանի նկատմամբ ունեցած մեծ հետաքրքրության մասին:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031