Լրահոս
Օրվա լրահոսը

«Հիմա կոմիքսասերների կուռ միություն ունենք». «Հայերեն կոմիքսներ» ֆեյսբուքյան էջի ադմինը բարձր է գնահատում հայ երիտասարդների հումորի զգացումը

Հուլիս 07,2012 16:16

«Հայերեն կոմիքսներ»  էջը գործում է 2011 թվականի դեկտեմբերի 18-ից: Էջը հիմնադրվել է Մարիամ Հովհաննիսյանի կողմից ում ջանքերի շնորհիվ էլ  մեկ ամսվա ընթացքում էջին միանում են ավելի քան հազար օգտատերեր: Այնուհետեւ իրեն է միանում  մյուս ադմինը` Անդրանիկը: «Երկար ժամանակ երկուսով էինք աշխատեցնում էջը: Հետո ժամանակի հետ միացան մյուս ադմինները` Սուրենը, Սամվելը, Հովսեփը, Կարենը: Պարտավորությունների որևէ բաշխում չունենք. ամեն մեկը հետաքրքիր որևէ բան գտնելիս կամ ստեղծելիս տեղադրում է էջում»: Իրենց համատեղ ջանքերի շնորհիվ այժմ ֆեյսբուքյան էջն ունի 11 640 անդամ, որոնց թիվը շատ արագ աճում է: « Համացանցում շատ էի հանդիպում ամերիկյան ու ռուսական նմանատիպ կոմիքսների, մտածեցի, որ հանցագործություն կլինի նմանօրինակ «մշակույթ» Հայաստանում չունենալը»: Այստեղ էլ հումորը չկորցնելով` Մարիամն ասում է. «Ֆեյսբուքյան էջը բացելուց հետո, պարզ դարձավ, որ իմ նման շատերն էին այդպես մտածում, այդ պատճառով էլ հիմա կոմիքսասերների կուռ միություն ունենք: Մտածում եմ նախագահականներին առաջադրվել»: Նրանց նպատակն է ֆեյսբուք սոցիալական ցանցը լցնել ուրախ տրամադրություն հաղորդող կոմիքսներով, որը կցրի օրվա ընթացքում ստացած տարատեսակ ծանր լրահոսից. «Գագիկշամշյաններն ու անժելասարգսյաններն այնքան շատ են news feed-ում, որ թվում է` Հայաստանում միայն ողբերգություններ են կատարվում, իսկ մեր էջի միջոցով փորձում ենք բարձրացնել մարդկանց տրամադրությունը եւ բացի այդ, ժամանակ առ ժամանակ  հումորի տեսքով անդրադառնում ենք մեզ հուզող քաղաքական, սոցիալական եւ մի շարք այլ  հարցերի»:

Մարիամն ընդունում է, որ հաճախ հումորների տակ հայտնվում են բացասական կամ անհասկանալի  մեկնաբանություններ, բայց իրենք ըմբռնումով են մոտենում, եթե իհարկե դրանցում վիրավորանք չեն պարունակում: Հակառակ դեպքում նման մեկնաբանության հեղինակներին զգուշացնում են, որ իրենց վարքը չի խրախուսվում, իսկ շարունակական բնույթ կրելու դեպքում պարզապես հեռացնում են  էջից:

«Իհարկե քննադատողներ միշտ կան, հաճախ որևէ բացթողում կամ տառասխալ տեսնելիս միանգամից շտապում են ուղղել, երեսով տալ, բայց  հասկանալի է, ամեն տեղ էլ նման մարդիկ կան»,- ասում է նա:  Այնուամենայնիվ, Մարիամը կարծում է, որ երիտասարդները հումորով լեցուն են եւ բարձր է գնահատում այն. « Հայերը շատ սրամիտ են, երբեմն կոմիքսների տակ այնպիսի մեկնաբանություններ են հայտնվում, որ կոմիքսից էլ լավն է լինում»:

Քրիստինա Միրզոյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031