Լրահոս
Օրվա լրահոսը

Շաբաթվա շոուբիզնեսյան «կորուստներն» ու «ձեռքբերումները»

Հուլիս 07,2012 17:02

Շոուբիզնեսյան շաբաթն ինչպես միշտ նորություններով լի է: Վերջերս հայտնի դարձավ, որ Ջոնի Դեպն ու Վանեսա Պարադին այլևս չեն ուզում միասին շարունել իրենց կյանքը: Ցավոք այս օրինակին հետևեց նաև հոլիվուդյան մեկ այլ զույգ՝  Թոմ Քրուզն ու Քեթի Հոլմսը: «Քեթին արդեն դատարան է դիմել` որպես ամուսնալուծության պատճառ նշելով «տարաձայնությունները»:  Դերասանուհին նախեւառաջ պահանջում է  իրենց դստեր` Սուրիի հարցում միանձնյա խնամակալություն: Ամուսնական պայմանագրի համաձայն` ամուսնալուծության դեպքում Քեթին Թոմ Քրուզի հետ համատեղ ապրած յուրաքանչյուր տարվա համար պետք է ստանա 3 միլիոն դոլար, ինչպես նաեւ Կալիֆորնիայում գտնվող 35 միլիոն դոլար արժողությամբ առանձնատունը», բարձրաձայնում են լրատվական կայքերը:

Հոլիվուդյան զույգերը բաժանվում են, իսկ այ հայկական շոուբիզնեսի ներկայացուցիչները գտնում են իրենց երկրորդ կեսին, ավելին՝ չեն թաքցնում դա հանրությունից: Խոսքս այս դեպքում Էմմիի մասին է: Երգչուհու ֆեյսբուքյան էջում փոխվել է կարգավիճակը. Էմմին հարաբերությունների մեջ է: Իսկ թե ով է Էմմիի սիրելին՝ դեռ պարզ չէ:

Լուրեր էին պտտվում, թե Նունե Եսայանը իր երեխային կորցնելու համար մեղադրում է լրատվամիջոցներին՝ արդեն հայտնի պատճառներով: Սակայն պարզվում է դա այդպես չէ: Երգչուհին Bravo.am-ին ասել է, թե ոչ ոքի չի մեղադրում պատահածի համար, և այդ թեմայով խոսել չի ցանկանում:

Ծայրահեղություններով լի շոուբիզնեսյան շաբաթը լրացնում է նաև մի ուրախ լուր՝ դերասան Անդրանիկ Հարությունյանը հայր է դառնալու: Անդոն ու իր կինը` Մերին, պարզել են երեխայի սեռը. առաջնեկն աղջիկ է լինելու. «Ինչ ինձ հիշում եմ, միշտ սիրել եմ Էլեն անունը, կինս համաձայն է, այդպես էլ կանվանենք մեր աղջկան: Եթե զգանք, որ ուզում է դերասան դառնալ, չենք արգելի, բայց ավելի շատ կուզեի, որ երգչուհի դառնար», – Bravo.am-ին ասել է Անդրանիկը:

Տիգրանուհի Թասլակյան

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031