Լրահոս
Օրվա լրահոսը

Օտարերկրացի կամավորները մասնակցում են բնակարանաշինությանը (Ֆոտոշարք)

Հուլիս 07,2012 17:14

Աշխարհի տարբեր երկրներից Հայաստան ժամանած 10 կամավորները 5 օրում մասնակցեցին և վերանորոգեցին Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղի բնակիչ Սեդա Բաբայանի բնակարանը:

Նրանց բոլորին միավորել է կամավոր սկզբունքներով այլ մարդկանց օգնելու ցանկությունը: Կամավորները  բոլորն էլ տարբեր մասնագիտություններ ունեն,  բայց դա չի խոչընդոտում  աշխատանքում ներգրավվելու համար:  Շինարարության մասնագետի օգնությամբ տեղում ծանոթանում և հմտանում են այդ գործում:

Ծրագիրը իրականացնում է Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիա հիմնադրամը:

Կամավորների թիմը ղեկավարում է Ռոսալինդ Հարբերը (Սլովակիա): Նա նշում է, որ  կամավորական այս աշխատանքի մասին հայտարարությունը տարածել է ինտերնետում, անդամները սկսել են կապվել նրա հետ, և կազմավորվել է խումբը : Ռոսալդինը նշում է. «Մենք կարող էինք մեր հանգիստը կազմակերպել Գերմանիայում, Ֆրանսիայում… բայց մենք նաև ուզում ենք օգտակար լինել մարդկանց»:

Մայքլը(ԱՄՆ) իր կնոջ և տղայի հետ է եկել Հայաստան  մասնակցելու կամավորական աշխատանքին: «Մեր ընտանիքը սովորություն ունի կամավորական աշխատանքով զբաղվելու և մենք հավատում ենք կամավորությանը»,-նշում է Մայքլը: «Մենք նաև հետաքրքրված ենք այլ երկրների մասին իմանալու, եկանք Հայաստան` օգնելու մարդկանց և ծանոթանալու երկրին»:

Մերի Հարբերը(Անգլիա) մասնագիտությամբ իրավաբան է, նշում է, որ դժվար է չլինելով մասնագետ` շինարարություն անել.«Բայց շինարարության ղեկավարը լավ ուսուցանող է, օգնում է մեզ, հետևում է, ուղղում է աշխատանքը»: «Հայաստանը նախկինում չէի տեսել, այն հետաքրքրիր երկիր է: Ընտանիքը շատ հաճելի է, և հրաշալի սնունդ են մեզ հյուրասիրում»:

«Կամավորների ներգրավումը ընտանիքներում հնարավորություն է տալիս ավելի մատչելի դարձնելու տան շինարարությունը: Նրանք գումար են խնայում շինարարությունը կազմակերպելիս: Սկզբում գալիս են բոլորովին անծանոթ, բայց մի քանի օր աշխատելուց հետո դառնում են ընկերներ, բարեկամներ»,- նշում է Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիայի  Ռեսուրսների զարգացման ղեկավար Սեդա Արզումանյանը:

Գևորգ(ուսանող, Հայաստան) «Ես միշտ մտածել եմ, որ բոլորս ի վերջո նույն մոլորակի մարդիկ ենք, եթե հնարավոր է, կարող ես մեկին օգնես, ինչո՞ւ չանես: Ինձ համար սա նոր փորձ էր. նոր մարդկանց հետ շփվել, տարբեր բաներից խոսել, նաև հետաքրքիր էր իմանալ, թե գյուղի մարդիկ ինչի կարիքն ունեն, ինչպես են ապրում…

Սեդա Բաբայանը` տան տիկինը, շատ է մտերմացել կամավորների հետ: Իր ցանկությունն է հայտնում հաջորդ տարի ևս հյուրընկալելու նրանց, բայց արդեն հյուրի կարգավիճակով:

Ի դեպ, եթե դուք նույնպես կամավորական աշխատանքով սիրում եք զբաղվել, օգնել մարդկանց, ապա կարող եք միանալ  կամավորներին և օգնել ցածր եկամուտ ունեցող հայ ընտանիքներին` բարելավելու իրենց բնակարանային պայմանները:

Արփինե Արզումանյան` mynews.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031