Լրահոս
Օրվա լրահոսը

Կապանում արձանագրված վթարի հետեւանքով մի ամբողջ թաղամաս ջրով էր ողողվել

Հուլիս 07,2012 17:14

Երեկ երեկոյան ժամը 22:00-ի սահմաններում Կապան քաղաքի Մինաս Պապյան փողոցի ջրատար խողովակը վթարվել էր, ինչի հետեւանքով  ջրերն ամբողջությամբ ողողել էին թաղամասի շենքերի բակերը, դժվարանցանելի դարձրել ճանապարհը` առաջացնելով բնակիչների դժգոհությունը: Վթարի հետաեւանքով խախտվել էր նաեւ թաղամասի 5 շենքերի խմելու ջրի ջրագրաֆիկը: «Շենքի հայաթով քայլել չէր լինում, կոշիկները հանում էինք ու  ոտաբոբիկ էդ ջրերի մեջով անցնելով ներս մտնում շենք: Երեկվանից էս վիճակն է», – բողոքում են թաղամասի բնակիչները: «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ հարավային մասնաճյուղի «Կապան» տեղամասի պետ Հովհաննես Գեւորգյանը «Առավոտին» փոխանցեց, որ  արդեն երկու անգամ վթարը վերացրել են, բայց համապատասխան դետալի անորակ լինելու պատճառով իրավիճակը հնարավոր չի եղել շտկել վերջնականապես: «Այս պահին կրկին աշխատանքներ ենք տանում վթարի վայրում եւ ամենաուշը մեկ կամ մեկուկես ժամից վթարը կվերացնենք, բայց խնդիրը վերջնական հնարավոր կլինի լուծել միայն երկուշաբթի օրը` վնասված խողովակը նորով փոխարինելով: Իսկ ջրագրաֆիկն հենց այսօր կվերականգնվի թաղամասի այդ 5 բնակելի շենքերում», – պարզաբանում է Հովհաննես Գեւորգյանը:

Դեպքի վայրը լուսանկարելու պահին շենքերի բակերով ջրեր արդեն չէին հոսում, քանի որ  ջրմուղը վթարի վերացման տարբերակ արդեն իսկ  գտել էր:

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031