Լրահոս
Օրվա լրահոսը

Շիրակի մարզի սահմանամերձ գյուղերի տխուր պատկերը (տեսանյութ)

Հուլիս 07,2012 22:35

Հայաստանի սահմանամերձ` Ամասիայի նախկին վարչական շրջանի Արփա լճից արևելք ընկած տարածքի  գյուղերում պատկերը տխուր է: Առանց այն էլ սակավամարդ` 20-ից 50 ընտանիք ունեցող գյուղերը օր-օրի դատարկվում են` հիմնականում ճանապարհներ չլինելու պատճառով: Ամասիայից ընդամենը 30-35 կմ անցնելու համար պահանջվում  է  մոտ 2 ժամ: Սոսկալի ճանապարհներ են, բայց ոչ պակաս սոսկալի է բնակիչներից շատերի ապրելակերպը…

Երկրաշարժից անմիջապես հետո Գյումրիից բազամաթիվ ընտանիքներ մեկնել էին բնակվելու այդ գյուղերը, ուր նախկին ադրբեջանցի բնակիչներից դատարկվելուց հետո ազատ բազմաթիվ տներ կային: Սակայն նորաբնակներից շատերը հետագա տարիներին ևս արտագաղթում են:

«Շիրակ կենտրոնի» աշխատակիցները զրուցեցին նախկին գյումրեցի Լյովա Գևորգյանի հետ, ով իր ընտանիքի 5 անդամներով 1989 թ.-ից բնակություն է հաստատել Ծաղկուտ, նախկին Գյուլիջա գյուղում: Նա կնոջ մահից և զավակների արտագաղթելուց հետո կիսախարխուլ տանը ապրում է միայնակ….

Առավել մանրամասը «Շիրակ կենտրոնի» կողմից պատրաստած տեսանյութում 

 «Շիրակ կենտրոն» 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031