Լրահոս
Օրվա լրահոսը

«Շաբաշով» գո՞լ

Հուլիս 12,2012 22:57

Այսօր Գյումրու «Շիրակ» ֆուտբոլային թիմը պատասխան խաղով, սեփական հարկի տակ հյուրընկալեց Մոնտենեգրոյի «Ռուդարիին»: Խաղն  ավարտվեց  1:1 հաշվով , որի արդյունքում «Շիրակը»  կարողացավ հաղթահարել  եվրագավաթի որակավորման առաջին փուլը:

Գյումրիում միջազգային խաղի անցկացումը  համարելով  պատմական պահ` այս քաղաքի բնակիչները մի մարդու պես հավաքվել ու սատարում էին իրենց  հարազատ թիմին: Նորակառույց ստադիոնում էր Գյումրու քաղաքապետը, մանկավարժական ինստիտիտուտի ռեկտորն իր ողջ դասախոսական կազմով, քաղաքի բոլոր բժիշկներն ու ոստիկանական  համակարգի աշխատակիցները: Նույնիսկ կանայք էին եկել ֆուտբոլ դիտելու:  Հետաքրքիրն այն է, որ երկրպագուները երկար ժամանակ  «գոլ» էին բացականչում, սակայն տեսնելով , որ սեփական թիմը չի հաջողացնում խփել, նրանցից մեկը, կանգնած տեղից դիմելով  մարզիչ Վարդան Բիչախչյանին, զայրացած բացականչեց. «Վարդան, Վարդան, ու՞ր ես , մի հատ ֆուտբոլիստներին ասա գոլ խփեն էլի»: Մյուսները սկսեցին կատակել, թե «ինչ տեսել, տեսել էինք, բայց շաբաշով գոլ չէինք տեսել»: Փաստորեն,  «Ռուդար»-ի հետ  կայացած երկու խաղերի արդյունքում  մեր ֆուտբոլային թիմին  հաջողվեց 2-1 հաշվով անցնել հաջորդ փուլ: Գյումրեցիներից այս փաստից այնպես էին հրճվել, որ հյուրերերին ճանապարհելիս` նրանց շարժվող ավտոբուսի հետևից բացականչում էին .«Ոչինչ, ախպերներ ջան, էդպես էլ կպատահի»:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031