Լրահոս
Օրվա լրահոսը

Yandex-ի և Google-ի նորույթների ու համացանցում նկատած վատ զարգացումների մասին այս շաբաթ

Հուլիս 15,2012 17:48

Հերթական շաբաթն է, և «Առավոտ երիտասարդականը» չի դադարում ներկայացնել ձեզ համացանցում քննարկվող նորությունները:

Վերջերս ինտերնետում վատ զարգացումներ է նկատել բլոգեր Սամվել Մարտիրոսյանը, դա պարզ դարձավ նրա գրառումից. « Ինչ միջազգային կոնֆերանս ա լինում, մի շարք երկրներ անընդհատ խոսում են ցենզուրայի տարբեր տեսակների կարեւորության մասին։ Եվ նման երկները մենակ Տաջիկիստանի պես չեն։ Արեւմտյան քոփիրայթի գելերը քիչ վտանգավոր չեն», – գրել է նա:

Ֆեյսբուքյան օգտատեր Տիգրան Խզմալյանն էլ կոչ է անում՝ թարգեք, ոչ մի ազգային ժողով. «Իշխանությունից չի կարելի լուծում պահանջել, նրան պետք է պարտադրել քո ուզած լուծումը, բայց ոչ թե բառերով, այլ իրադրությամբ, ասիմետրիկ չոքացնելով, որպեսզի միակ լուծումը հենց քո, քաղաքացիականի ուզածը լինի:
Հիշեք, Մաշտոցի այգում շուռուպ էր քանդվում, այլ ոչ թե պահանջվում: Իրենք ելք չունեին: Իսկ հիմիկվա ուզածը աբսուրդ է: Նեմեցը հենց իշխանությունն է, իրենից իր դեմ քայլ եք ուզո՞ւմ (Ara Harutyunyan)», – գրել է նա:

Նորույթ Yandex-ի սիրահարների համար՝ Yandex-ի փոստը թարգմանվել է նաև հայերենով: Ընկերությունը հայտարարել է, որ էլեկտրոնային փոստը հարստացվել է 5 լեզուներով: Գործարկվել en փոստի հայերեն, բելոռուսերեն, հայերեն և վրացերեն և ռումիներեն տարբերակները: Ներկայում Yandex-ի էլեկտրոնային փոստը աշխատում է 11 լեզվով: Բացի նոր ավելացված լեզուներից, կայքն աշխատում է անգլերեն, թուրքերեն, ուկրաիներեն, թաթարերեն, ադրբեջաներեն և ռուսերեն լեզուներով:

Google-ի որոնման գաղտնիքներն արդեն բացահայտված են: Գոռ Գաբրիելյանն իր բլոգում գրել է. «Ինտերնետից օգտվողների մեծամասնությունը փնտրում և գտնում է իրեն անհրաժեշտ տեղեկությունը Google-ի օգնությամբ: Բայց ի՞նչ անել, եթե Ձեզ անհրաժեշտ տեղեկությունը չկա որոնման արդյունքներում: Այն ամենի օգնությամբ ինչի մասին հիմա Ձեզ կպատմեմ, կկարողանաք շատ ավելի մեծացնել Google-ի օգնությամբ Ձեր ցանկացած տեղեկությունը գտնելու շանսերը»: Այս գրառումից հետո նա ներկայացրել է 5 կետ, որոնք էլ հենց համարում է Google-ի որոնման գաղտնիքները:

Տիգրանուհի Թասլակյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031