Լրահոս
Օրվա լրահոսը

Քլինթըն. «Կկիրառենք բոլոր ջանքերը, որպեսզի Իրանը միջուկային զենք չստանա»

Հուլիս 17,2012 17:55

Միացյալ Նահանգների արտգործնախարար Հիլարի Քլինթընն ասել է, որ ԱՄՆ-ը կկիրառի «Ամերիկայի հզորության բոլոր տարրերը, որպեսզի Իրանը չկարողանա միջուկային զենք ստանալ»:

Այս հայտարարությամբ Քլինթըն հանդես է եկել Իսրայելի պաշտոնատար անձանց հետ ունեցած հանդիպումից հետո, որի ընթացքում միջուկային ծրագրի կողմից արված Իրանի բոլոր առաջարկությունները «որևէ հեռանկար չունեցող» է անվանել:

«Մենք գերադասում ենք դիվանագիտական լուծում տալ այս խնդրին, և Իրանի պաշտոնատար անձինք դեռևս ճիշտ որոշում կայացնելու հնարավորություն ունեն», – ասել է ԱՄՆ-ի արտգործնախարարը՝ հավելելով, որ վերջնական որոշումը պետք է կայացվի Իրանի իշխանությունների կողմից:

Միացյալ Նահանգների արտգործնախարարը հանդիպել է նաև պաղեստինցիների ինքնավարության վարչապետ Սալամ Ֆայադի հետ, որի ընթացքում քննարկվել են ինքնավարությունում ինստիտուցիոնալ զարգացման, ինչպես նաև Իսրայելի և պաղեստինցիների միջև խաղաղության գործընթացն առաջ մղելու ուղիները:

Արտգործնախարար Քլինթընը անդրադարձ է կատարել վերջին տարիների ընթացքում պաղեստինցիների ինքնավարության կողմից կատարված հսկա առաջընթացի շուրջ և խոստացել, որ ԱՄՆ-ը կշարունակի կատարել ինքնավարությանը տրամադրվող դոնորային օգնությունը՝ հնարավորություն տալով բարձրացնել կառավարման որակը:

«Միացյալ Նահանգների արտգործնախարարը վերահաստատել է երկու պետությունների միջև լուծում գտնելուն միտված ուղիղ բանակցություններ անցկացնելու հանձնառությունը: Արտգործնախարարը հորդորել է կողմերին աշխատել այս ուղղությամբ», – հաղորդել է «Ամերիկայի Ձայն»-ի թղթակիցը:

Արմեն Հովհաննիսյան

«Ամերիկայի Ձայն»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031