Լրահոս
Օրվա լրահոսը

Էդմոն Մարուքյան. Վիկտոր Դալլաքյանի մեծամտությունը նրան տարավ ընտրական կրախի

Հուլիս 18,2012 11:37

Խոսելով մայիսի 6-ին կայացած հինգերորդ գումարման Ազգային ժողովի ընտրությունների մասին՝ Վանաձորի թիվ 30 ընտրատարածքում ԱԺ վետերան- պատգամավոր Վիկտոր Դալլաքյանի նկատմամբ հաղթանակ տարած Էդմոն Մարուքյանը հետաքրքիր բացահայտում արեց։

– Վիկտոր Դալլաքյանը շատ հանգիստ էր վերաբերում ընտրություններին, որովհետեւ առաջին տասն օրը մենք քարոզարշավ էինք անում, ինքը դեռ չէր էլ եկել, Երեւանում էր։ Եվ հենց էդ վստահությունը, էդ համոզվածությունը, էդ մեծամտությունը նաեւ նրան տարան դեպի ընտրական կրախի։

– Ի՞նչ եք կարծում, Դալլաքյանի պարտության պատճառը ՀՀԿական դառնա՞լն էր։

– Դա դեր խաղաց, բայց ոչ այնքան, որ լիներ հիմնական պատճառ։ Մարդիկ ընտրատարածքներում ինձ ասում էին՝ մենք ընտրել ենք, հինգ տարի իրեն չենք տեսել։ Մի հատ չի եկել մեզ հետ հանդիպել եւ այլն։

Մելինե ՊԵՏՐՈՍՅԱՆ

«Ժողովուրդ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031