Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուբեն Հայրապետյան. «Ավան-Առինջում մի ոտնատեղի հող էլ չունեմ»

Հուլիս 26,2012 17:43 Share
Աջակցեք aravot.am-ին

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը, անդրադառնալով կառավարության շենքի մոտ բողոքի եկած Ավան Առինջի բնակիչ Ջուլիետայի ասածներին, թե իր 25 տարվա մշակած հողատարածքը առանց իրեն տեղեկացնելու գաղտնի աճուրդի ժամանակ գնել է պարոն Հայրապետյանը, ասաց.«Ես մասնագիտությամբ իրավաբան չեմ, դիմեք համապատասխան կառույցներին, ձեզ ճիշտ պատասխանը կտան՝ օրինական է, անօրինական , ճիշտ է արված, թե սխալ: Եվ ես չեմ էլ  պատկերացնում նույնիսկ դուք ինչի մասին եք հիմա խոսում: Ավան Առինջում ես նույնիսկ մի ոտնատեղի հող էլ չունեմ»:

Ջուլիետայի պնդմանը, թե 2004-ին պարոն Հայրապետյանը գնել էր այդ հողատարածքը ու որոշ ժամանակ անց վաճառել ուրիշին, պարոն Հայրապետյանը չմտաբերեց, թե նման առք ու վաճառք ինքը արել է:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: