Լրահոս
Օրվա լրահոսը

«Արմավիա»-ն Հայաստան կտեղափոխի սիրիահայ երեխաներին

Օգոստոս 08,2012 15:07 Share

Ազգային ավիափոխադրող «Արմավիա» ընկերությունը Հայաստանի կառավարության  հետ համատեղ օգոստոսի 9-ից նախատեսում է իրականացնել չվերթներ սիրիահայ երեխաներին Հայաստան տեղափոխելու նպատակով:

Ընկերության լրատվական ծառայության հաղորդագրության համաձայն` այս չվերթները կիրականացվեն սփյուռքի նախարարության ծրագրի շրջանակներում:

Հաղորդագրությունում նշված է, որ «Արմավիա»-ն, ըստ նախատեսվածի, վաղվանից կիրականացնի հատուկ չվերթներ Երեւան – Դամասկոս  – Երեւան եւ Երեւան – Հալեպ – Երեւան ուղղություններով:

Երեւան – Դամասկոս – Երեւան չվերթ է նախատեսված նաեւ օգոստոսի 23-ին։

Իսկ այսօր ընկերությունը իրականացնելու է Երեւան – Հալեպ – Երեւան  լրացուցիչ չվերթը, որով, նախնական տվյալներով, Հայաստան կժամանի 105 ուղեւոր:

«Ազատություն» ռադիոկայան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել