Լրահոս
Օրվա լրահոսը

Ապտակ հասարակությանը` մերօրյա հերոստրատների կողմից

Օգոստոս 08,2012 17:44 Share

Ընթացիկ տարվա հունիսի 17-ին իշխող Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Ռուբեն Հայրապետյանին պատկանող Հարսնաքար համալիրում Հայրապետյանի թիկնազորը խոշտանգումների էր ենթարկել մի խումբ ռազմական
բժիշկների, որոնցից մեկը` Վահե Ավետյանն այդպես էլ գիտակցության չգալով` հունիսի 29-ին մահացել էր:

Բարձրացած հասարակական ալիքը մարելու նպատակով, Հանրապետական կուսակցության պարագլուխ Սերժ Սարգսյանի հետ խորհրդակցելուց հետո, Ռուբեն Հայրապետյանը սրտաճմլիկ հայտարարություն էր տարածել պատգամավորական մանդատը վայր դնելու մասին: ՀամաձայնԱԺ կանոնակարգ օրենքի` պատգամավորի հրաժարականի մասին դիմումը պետք էհրապարակվի ԱԺ առաջիկա նիստում, և եթե դիմումի հրապարակումից հետո 15 օրանց պատգամավորը ետ չի վերցնում իր դիմումը, դրանից հետո միայն դադարեցվում են պատգամավորի լիազորությունները:

Քանի որ Ազգային ժողովը Հայրապետյանի հայտարարության պահին գտնվում էր
արձակուրդում, այս գործընթացը պետք է տեղի ունենար սեպտեմբերին` ԱԺ
հերթական նստաշրջանի ժամանակ: Եվ  ահա, Ազգային ժողովի հերթական նստաշրջանից մոտ մեկ ամիս առաջ, հանրությանն անհայտ մի քանի կեղծ բարեպաշտներ լրատվամիջոցներից մեկով Ռուբեն Հայրապետյանին կոչ են անում հրաաժարվել պատգամավորական մանդատը վայր դնելու դիմումից:

Սա ոչ այլ ինչ է, եթե ոչ` հանցավոր իշխանությունների կողմից ծրագրված` հասարակությանը հասցվող ապտակ: Մենք հայտարարում ենք, որ Ռուբեն Հայրապետյանի ուղղակի կամ անուղղակի պաշտպանությամբ զբաղվող մարդիկ այդպիսով պաշտպանում են մարդասպաններին և հանցագործներին` ոտնահարելով համամարդկային արժեքներն ու բնական իրավունքները:Այս մարդկանց դատապարտելի պահվածքը հավանաբար կապված է կրթության և մշակույթի ոլորտների ցածր պետական ֆինանսավորման հետ, ինչի հետևանքով արժանապատիվ աշխատանքի դիմաց վարձատրվելու փոխարեն` նրանք պարտադրված են նիրենց հայացքն ուղղել դեպի Ռուբեն Հայրապետյանի նմանների գրպանը:
Հաշվի առնելով քաղաքական իշխանությունների վարած աղետալի քաղաքականության հետևանքով երկրում ստեղծված ծանր սոցիալ-տնտեսական վիճակը, ըմբռնումով ենք մոտենում պալատական «մտավորականների» վարքագծին,
միաժամանակ համոզված լինելով, որ իրական մտավորականների համար համամարդկային արժեքներն ավելին են, քան սեփական ստամոքսը լցնելու մոլուցքը:

Հերոստրատի նմանությամբ` այդ մարդիկ իրենց անունները հավերժացրեցին քաղաքացիական պայքարի պատմության էջերում` Արտաշես Գեղամյանի, Արմեն Աշոտյանի, Շուշան Պետրոսյանի և հանցագործ Ռուբեն Հայրապետյանի մյուս
պաշտպանների նմանությամբ:

“Պահանջում ենք պատժել Հարսնաքարի միջադեպի բոլոր մեղավորներին” նախաձեռնություն
07.08.2012թ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031