Լրահոս
Օրվա լրահոսը

«ՅՈՒՆԵՍԿՕ-ն աշխարհի ամենակաշառված կազմակերպությունն է» (տեսանյութ)

Օգոստոս 08,2012 18:23

Aravot.am-ը Հայ խոհարարական ավանդույթների զարգացման ու պահպանման ՀԿ նախագահ Սեդրակ Մամուլյանի հետ զրույցում հետաքրքրվեց՝ ի°նչն է պատճառը, որ մեր ազգային տոնացույցում տոներն ավելանալու փոխարեն հանգուցյալներին հիշելու և սգալու օրերն է կառավարությունն ավելացնում: Ս. Մամուլյանը պատասխանեց. «Ցավոք, մեր եկեղեցական յուրաքանչյուր տոնի հաջորդ օրը հանգուցյալներին հիշելու օրն է: Մեր ազգը նախնյասեր է, բայց տոներ կան, որ պետք է հանգուցյալներին չվերաբերվեն և մուտք գործեն տոնացույց»: Պարոն Մամուլյանն այդպիսի տոն է համարում Նավասարդը, որն ապագային միտված տոն է և լավ առիթ` անցյալ տարին ամփոփելու և նոր տարվա մասին  մտածելու համար: Նա մանրամասնեց. «Պատկերացնում եք, որ մեր երկրի ավագանին և շինականները միասին ամփոփեն անցյալ տարին: Այս տոնը ուղղակի ուրախության տոն է և բուն հայկական: Բայց ցավոք, այն մոռացված է: Մենք ուզում ենք, որ մեր ժողովրդի յուրաքանչյուր տոնը ոչ թե վերածվի սգի, այլ տոնը տոնվի և մարդիկ ուրախանան: Կարևոր է նաև, որ առաջնային լինի  միասնության գաղափարը, տիրի մենք-ի գաղափարը՝ ես-ին ետ մղելով»:

Մեր մյուս հարցին՝ արդյո°ք մեր իսկ մոտեցումից և դիրքորոշումից չի բխում այն, որ միջազգային հանրությունը չի ճանաչում և երբեմն էլ յուրացնում է հայկական տոները, ուտեստներն ու ավանդույթները: Օրինակ՝ վերջերս ՅՈՒՆԵՍԿՕ-ն հայկական քաշիգա կերակրատեսակը Թուրքիայի տարածքում պատրաստվող կերակրատեսակ է համարել և այլն: Ս. Մամուլյանն այսպես արձագանքեց. «ՅՈՒՆԵՍԿՕ-ն աշխարհի ամենակաշառված կազմակերպությունն է: Ես դրա անունը չեմ էլ ուզում հիշել, այն ուղղակի աշխատում է այս կամ այն ազգին նյարդայնացնելու և նվաստացնելու համար, աշխատում է  մեծ գումարներ: ՅՈՒՆԵՍԿՕ-ի ամենամեծ դոնորը Թուրքիան է»:  Ս. Մամուլյանը համաձայնեց, որ պետական մակարդակով այս ուղղությամբ քայլեր գրեթե չեն արվում, բայց նաև նշեց, որ մասնավոր կազմակերպությունները այդ գործն իրենց վրա են վերցրել, իսկ պետությունը թող ավելի կարևոր հարցերով զբաղվի:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031