Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր կառավարության նիստում անդրադարձավ ամուսնության տարիքը տասնութ տարեկանում սահմանելու կառավարության որոշումից եզդիների դժգոհություններին: «Եթե իրական կյանքում ամուսնությունները տեղի են ունենում, մենք խաթարում են այդ մարդկանց բնականոն կյանքի կազմակերպման ընթացքը, անհարիր ձեւով միջամտում ենք նրանց կենցաղը»,- ասաց վարչապետը` առողջապահության, աշխատանքի եւ սոցիալական հարցերի ու կրթության նախարարություններին հանձնարարելով եւս մեկ անգամ քննարկել այդ հարցը: Նա նաեւ ասաց, որ իրեն զեկուցել են, որ Ռուսաստանում մինչեւ տասնչորս տարեկանը թույլատրում են ամուսնությունները եւ օրենսդրական սահմանափակումներ չկան:
Հիշեցնենք, որ շաբաթներ առաջ, կառավարության որոշմամբ, Ընտանեկան օրենսգրքում փոփոխություններ կատարվեցին, որով կանանց եւ տղամարդկանց ամուսնության համար սահմանվեց միեւնույն տարիքը` տասնութ տարեկան: Եզդիների շրջանում այս որոշումը դժգոհություններ էին առաջացրել, նրանք առաջարկում էին շեմը սահմանել գոնե՝ տասնվեց տարեկանից:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: