Լրահոս
Օրվա լրահոսը

Մեկնարկեց «Տիկնիկային աշխարհը Նարեկացիում» միջոցառումների շարքը.

Օգոստոս 14,2012 21:41

Այսօր Նարեկացի արվեստի միությունում մեկնարկեց «Տիկնիկային աշխարհը Նարեկացիում» միջոցառումների հատուկ շարքը: «Նարեկացի» արվեստի միության տեսողական միջոցառումների գեղարվեստական ղեկավար Սեւան Նագաշյանը մեզ հետ զրույցում նշեց, որ լինելու է տիկնիկերի ցուցահանդես, որին մասնակցելու են  նկարիչ-տիկնիկագործներ Քնարիկ Հարությունյանը, Անահիտ Պողոսյանը, Լուսիկ Ագուլեցին, Ժաննա Դավթյանը և Գեղամ Գուլիկյանը. «Կներկայացվեն ազգային, ծիսական, հեքիաթի կերպարներ, դիմակներ: Շարքի բացումը կմեկնարկի տիկնիկային ներկայացմամբ՝ Վրաստանից ժամանած ականավոր տիկնիկագործ Ժաննա Դավթյանի բեմադրությամբ: Ներակայացումը կլինի նաեւ վաղը: Հինգշաբթի օրը նախատեսվում է կինոյի դիտում, որը կբացահայտի տիկնիկագործ Գարի Դավթյանի էությունը: Ֆիլմն ավելի շատ ունի վավերագրական բնույթ: Մուտքն ազատ է բոլորի համար»:
Նագաշյանի կարծիքով` Ժաննա Դավթյանը տիկնիկներին ընդամենը օգնում է շարժվել. «Եթե տեսնեք, թե ոնց են տիկնիկները շարժվում, ինչպես են դեմքները համապատասխանեցնում երաժշտությանը, ուղղակի կապշեք»:
Տիկնիկագործ Գարի Դավթյանի կինը` Ժաննա Դավթյանը, ասում է, որ ներկայացման միջոցով ցանկացել է ներկայացնել հենց գոբելենագործին:
«Տիկնիկային աշխարհը Նարեկացիում» միջոցառումը կտեւի մինչեւ օգոստոսի 22-ը:

Արամ ԱՐԱՐԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031