Լրահոս
Օրվա լրահոսը

Մահացու վնասվածքներ դեռևս չպարզված հրազենից

Օգոստոս 20,2012 11:29 Share
Օգոստոսի 20-ին, ժամը 02.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Կոտայքի բաժնում  հաղորդում է ստացվել, որ հրազենային վնասվածքներով, անգիտակից վիճակում, իրենց մոտ է տեղափոխվել ՌԴ քաղաքացի, 1982 թ. ծնված  Էդգար  Խոջոյանը:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 02.00-ի սահմաններում, Աբովյան քաղաքի Երիտասարդական փողոցի թիվ 1/1 շենքի մուտքի մոտ վնասվածքները դեռևս չպարզված հրազենից  նրան պատճառել է անհայտ անձը:
Նույն օրը, ժամը 03.00-ին, Էդգար Խոջոյանը հիվանդանոցում, գիտակցության չգալով, մահացել է:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է նախաքննություն:
www.police.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել