Լրահոս
Օրվա լրահոսը

Արարատ լեռ բարձրացած մի խումբ լեռնագնացներ արժանացել են ՀՀ վարչապետի շնորհակալագրերի

Օգոստոս 20,2012 18:36

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Արարատ լեռ ուխտագնացություն կատարած մի խումբ լեռնագնացների: Վերջիններս տեսանյութի միջոցով վարչապետին են ներկայացրել ուխտագնացությունից ստացած իրենց տպավորությունները:

Հանդիպման նախաձեռնող գրող, հրապարակախոս Զորի Բալայանը ողջունել է լեռնագնացների այդ քայլը՝ նշելով, որ յուրաքանչյուր հայի համար Արարատը ոչ միայն սրբազան լեռ է, այլև հայրենիք:

Ազգանվեր գործունեություն ծավալելու համար Տիգրան Սարգսյանը ՀՀ վարչապետի շնորհակալա­գրով է խրախուսել լեռնագնացներ՝ Արամայիս Սեդրակյանին, Նվեր Ավետիսյանին, Աննա Մարտիկյանին, Կարեն Սահակյանին, Տիգրան Պողոսյանին, Արմեն Չիլինգարյանին, Զավեն Նազարյանին և Մարինե Վահրադյանին:

 ՀՀ կառավարության տեղեկատվության եւ մամուլի միջոցների հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031