Լրահոս
Օրվա լրահոսը

Պապիկը ուզում է ավագանի դառնալ, սակայն շփոթել էր ընտրատարածքը

Օգոստոս 21,2012 22:20

Սեպտեմբերի 23-ին Տավուշի մարզի 54 համայնքներում կկայանան ՏԻՄ ընտրություններ: Ներկայումս ընթացքի մեջ է համայնքի ղեկավարի եւ ավագանու թեկնածուների առաջադրումը: Օգոստոսի 21-ին Իջեւան  քաղաքում տեղակայված  Տավուշի  մարզի  թիվ 41 ընտրատարածքային ընտրական հանձնաժողով է գնացել Իջեւանի տարածաշրջանի սահմանամերձ Վազաշեն գյուղից 75-ամյա մի տղամարդ, ով մուծելով ավագանու թեկնածուի համար սահմանված ընտրական 10 հազար դրամը, կամեցել  է  ավագանու թեկնածու առաջադրվել: Թիվ 41 ԸԸՀ-ում նրան բացատրել են, որ Վազաշեն գյուղն ընդգրկված է  Տավուշի մարզի մյուս` թիվ 40 ընտրատարածքում, որի կենտրոնը Նոյեմբերյան քաղաքն է, ավագանու թեկնածուի առաջադրման փաստաթղթերը պետք է այնտեղ ներկայացնել: Վազաշենցի պապիկը խիստ զայրացել է, գոռգոռացել թիվ 41 ԸԸՀ անդամների վրա, թե  ինչո՞ւ իրեն այդ մասին նախօրոք  չեն զգուշացրել: Թիվ 40 ԸԸՀ-ից  տեղեկացանք, որ  տարեց վազաշենցին ավագանու թեկնածու առաջադրվելու համար դեռեւս  իրենց չի ներկայացել:

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031