Լրահոս
Օրվա լրահոսը

Անի Ամիրաղյանը հաղթեց ֆավորիտին

Օգոստոս 28,2012 23:31

Իտալիայի Բագնատիկա քաղաքում ընթացող թենիսի կանանց միջազգային մրցաշարում Հայաստանի թիվ մեկ ռակետ Անի Ամիրաղյանը, որը WTA-ի այս շաբաթվա վարկանիշային աղյուսակում զբաղեցնում է  512-րդ հորիզոնականը, 6:4, 6:0 հաշվով պարտության մատնեց հաղթողի գլխավոր հավակնորդներից մեկին՝ աշխարհի 302-րդ ռակետ Աննա Ռեմոնդինային:
Այս մրցաշարը $ 10 հազարանոց մրցանակային ֆոնդ ունեցող մյուս մրցաշարերից առանձնանում է նրանով, որ այստեղ խաղարկվում է նաեւ FIAT մակնիշի ավտոմեքենա: Հետաքրքիր է նաեւ, որ Անին անցած տարի նույն մրցաշարում հասել էր մինչեւ եզրափակիչ:
  Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031