Լրահոս
Օրվա լրահոսը

Տիգրան Մուկուչյանը պարզաբանում է Կապանի դեպքերը

Օգոստոս 31,2012 14:43

Այսօր ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը նշեց, որ հաշվի առնելով մամուլում տեղ գտած հրապարակումները՝ ուզում է անդրադառնալ Կապանի դեպքին. «Կապանում տեղամասային ընտրական հանձնաժողովներում ՀԱԿ անդամներով համալրելով հարցը բավականին շատ է քննարկման առարկա դարձել: Կային հրապարակումներ, որ ՀԱԿ անդամներով համալրվել են ՏԸՀ-ի փոխնախագահները: Վաղուց ՏԸՀ-ում փոխնախագահի կամ տեղակալի պաշտոն գոյություն չունի: Բոլոր 21 տեղամասերում ներկայացվել են թեկնածուներ, այդ թեկնածուներից որեւէ մեկը բացարկ, դիմում չի ներկայացրել՝ հանձնաժողովի կազմից դուրս գալու համար, իսկ թե ովքեր որ կուսակցության անդամ են՝ ԿԸՀ -ն չի ուսումնասիրում: Նշվում է անուն-ազգանուն-հայրանունը: Բոլոր տեղերում սահմանված կարգով թեկնածուներ առաջադրված եղել են»:

Ինչ վերաբերում է Կապանի քաղաքապետի՝ Արտուր Աթայանի ինքնաբացարկին եւ Ախթալայի դեպքերին, հարցին՝ չե՞ք կարծում, որ այդ նախընտրական միջադեպերը կարող են անդրադառնալ ընտրությունների ընթացքի վրա՝ պարոն Մուկուչյանը պատասխանեց. «Չնայած փորձ է արվում ներկայացնել, թե Կապանի քաղաքապետի ինքնաբացարկի հայտարարությունը ինչ-ինչ նկատառումներով է իրականացվել, բայց օրենքը ասում է, որ պետք է սահմանված կարգով ներկայացվի դիմում իրավապահ մարմիններին, ոչ թե տարածվի քաղաքական հայտարարություն: Եթե թեկնածուներն ուզում են արդար ընտրություններ լինեն, պետք է յուրաքանչյուրի քաղաքացի օգտվի օրենքով ընձեռնված իր իրավունքներից»:

Ախթալայի դեպքի հետ կապված նա ասաց, որ յուրաքանչյուր դեպք պետք է  մանրակրկիտ քննություն ստանա, եւ «ես չեմ կարծում, որ այս դեպքերը կարող են որեւէ կերպ ստվերել ընտրությունների ընթացքը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031