Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք մերոնցով» թերթի գլխավոր խմբագրի սպանության գործ. «Էս դատ չի՝ տեսակցություն է»

Սեպտեմբեր 05,2012 13:01

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արշակ  Վարդանյանը հետաձգեց «Մենք մերոնցով» թերթի գլխավոր խմբագիր Ալվարդ Աբրահամյանի, նրա ամուսնու՝ Յուրա Սրապյանի սպանության գործով դատական նիստը: Մեղադրող Վլադիմիր Հովհաննիսյանի հետ մեղադրանքը կպաշտպանի Հովսեփ Հովսեփյանը, որն էլ այսօր ներգրավվեց այս քրեական գործով:

Դատարան էին բերվել ամբաստանյալներ Հակոբ եւ Վահրամ Աբաջյանները:

Տուժող կողմի իրավահաջորդները հերթական անգամ լսելով դատական նիստը հետաձգելու մասին, մոտեցան դատավորին եւ բղավում էին, թե էս դատ չի՝ տեսակցություն է, այսինքն հանդիպում՝ ամբաստանյալների հետ:

Դատական կարգադրիչների միջամտությամբ նիստերի դահլիճից դուրս բերվեց Յուրա Սրապյանի տարեց մայրը:

Դատական հաջորդ նիստը նշանակվել է ամսի 19-ին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930