Լրահոս
Օրվա լրահոսը

Համերգաշարը կմեկնարկի սեպտեմբերի 10-ին

Սեպտեմբեր 07,2012 15:45

Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի 2012-2013թթ. համերգաշարը կմեկնարկի սեպտեմբերի 10-ին` Երեւանյան միջազգային երաժշտական 6-րդ փառատոնով: Այն իրականացվում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ եւ ՀՀ նախագահի տիկնոջ` Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո: Փառատոնի գեղարվեստական ղեկավարներն են Էդուարդ Թոփչյանը եւ Ալեքսանդր Չաուշյանը:
«Արդեն ավանդույթ է դարձել, որ փառատոնով է բացվում Ֆիլհարմոնիկի համերգաշարը: Ավելի քան մեկ ամիս տեւող փառատոնային ծրագիրը կներառի 11 սիմֆոնիկ եւ կամերային երաժշտության համերգներով` միջազգային բարձր վաստակ վայելող արտիստների, ինչպես նաեւ Ֆիլհարմոնիկի առաջատար երաժիշտների մենակատարությամբ»,- ասաց գեղարվեստական ղեկավար Էդուարդ Թոփչյանը:
Փառատոնն այս տարի կբացվի Ալեքսանդր Հարությունյանի ու Օհան Դուրյանի հիշատակին նվիրված կատարումներով եւ կավարտվի հոկտեմբերի 20-ին` աշխարհահռչակ Միշել Լեգրանի 80-ամյակին նվիրված համերգով: Այդ ժամանակ Ֆիլհարմոնիկի հետ ելույթ կունենա նաեւ Լեգրանը:
Ծրագրում նախատեսված է նաեւ երկու հատուկ նշանակության երեկո: Մեկը նվիրված է Գերմանիայի եւ Հայաստանի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակին,  իսկ մյուսը կնվիրվի ՀՀ. անկախության 21-ամյակին:
Նախորդ տարիների նման, այս տարի եւս մենակատարները կանցկացնեն վարպետության դասեր Հայաստանի երիտասարդ երաժիշտների համար:

Արամ ԱՐԱՐԱՏՅԱՆ


Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930