Լրահոս
Օրվա լրահոսը

Շախմատի տղամարդկանց թիմը առաջատարների մեջ է, իսկ կանանցը` այլեւս մեդալի հույս չունի

Սեպտեմբեր 07,2012 22:28

Շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականը Ստամբուլում ընթացող շախմատի Համաշխարհային 40-րդ օլիմպիադայի նախավերջին՝ 10-րդ, տուրում 3:1 հաշվով համոզիչ հաղթամակ տարավ Նիդերլանդների ընտրանու նկատմամբ:
Առաջին խաղատախտակի առջեւ FIDE-ի վարկանիշային դասակարգման ցուցակով աշխարհի երկրորդ գրոսմայստեր, Հայաստանի լավագույն շախմատիստ Լեւոն Արոնյանը հաղթեց հոլանդացի արդեն կայացած երիտսասրդ աստղ Անիշ Գիրիին:: Մեր բազմափորձ Վլադիմիր Հակոբյանն իր հերթին առավելության հասավ Իվան Սոկոլովի նկատմամբ, իսկ Սերգեյ Մովսիսյանն ու Գաբրիել Սարգսյանը կեսական միավոր բերեցին Հայաստանի ազգային հավաքականին:
Հաղթողի գլխավոր մյուս հավակնորդներից Միացյալ Նահանգները 2,5:1,5 հաշվով պարտության մատնեց Չինաստանին, Ռուսաստանը եւ Ուկրաինան նույն հաշվով, համապատասխանաբար, Արգենտինային ու Ադրբեջանին:
Վերջին՝ 11-րդ, տուրից առաջ միանգամից երեք ազգային հավաքական՝ Հայաստանը, Ռուսաստանը եւ ԱՄՆ-ը, 17-ական միավորով կազմել են առաջատարների եռյակը եւ նրանց դասավորության հարցում հաշվի են առնվում նրանց վաստակած անհատական միավորները:
Ի տարբերություն տղաների, կանանց 25-րդ համաշխարհային օլիմպիադայի 10-րդ տուրում Հայաստանի կանանց ընտրանին 0,5:3,5 խոշոր հաշվով պարտվեց Ռուսաստանի շատ ուժեղ հավաքականին եւ ոչ միայն նահանջեց նախորդ շրջանից հետո զբաղեցրած 6-րդ հորիզոնականից, այլեւ վերջնականապես զրկվեց մեդալների համար պայքարելու հեռանկարից:
   Աշոտ Հակոբյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930