Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Արոնյանն ու Արշակ Պետրոսյանը լավագույնն են աշխարհում: Վլադիմիր Հակոբյանն արծաթ նվաճեց

Սեպտեմբեր 09,2012 20:58

Լեւոն Արոնյան

Արշակ Պետրոսյան

Շախմատի համաշխարհային օլիմպիադաներում թիմային մեդալներից զատ նաեւ այլ անվանակարգերի դափնեկիրներ են որոշվում: Առաջին խաղատախտակի առջեւ Լեւոն Արոնյանը 10 հնարավորից վաստակելով 7,0 միավոր, բոլոր մասնակից երկրների առաջատար շախմատիստների մեջ նվաճեց ոսկե մեդալը: Երկրորդ խաղատախտակի առջեւ թեեւ Սերգեյ Մովսիսյանը ցույց տվեց 50%-անոց արդյունք՝ 10-ից 5,0 միավոր, սակայն նա տարավ համաշխարհային օլիմպիադայում մեր հավաքականի ամենակարեւոր հաղթանակը՝ օլիմպիական ոսկի պարգևելով մեր ընտրանուն: Վլադիմիր Հակոբյանը, որ նույնպես բաց թողեց ընդամենը մեկ տուր, 7,5 միավորով երրորդ խաղատախտակների առջեւ հանդես եկածների մեջ դարձավ արծաթե մեդալակիր: Չորրորդ խաղատախտակի առջեւ Գաբրիել Սարգսյանը միակն էր, որ մասնակցեց բոլոր տուրերին: Նա կայուն մրցելույթներով վաստակեց 7,0 միավոր եւ ցույց տվեց յոթերորդ արդյունքը: Եվ վերջապես, Տիգրան Լ. Պետրոսյանը Ստամբուլում խաղատախտակի առջեւ նստեց ընդամենը երեք անգամ եւ իր անվան դիմաց գրանցեց 2,5 միավոր:
Համաշխարհային օլիմպիադայի կազմակերպիչները օլիմպիական եռակի չեմպիոն Հայաստանի տղամարդկանց հավաքականի մարզիչ Արշակ Պետրոսյանին երկրորդ անգամ ճանաչեցին աշխարհի լավագույն շախմատային մարզիչ:
  Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930