Լրահոս
Օրվա լրահոսը

Դատական կարգադրիչը խրախուսվեց

Սեպտեմբեր 14,2012 19:08

2012թ. սեպտեմբերի 12-ին Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատական նիստից հետո կալանավորի փախուստի փորձը կանխելու և ծառայողական պարտականությունները պատշաճ կատարելու, ինչպես նաև իր գործի հանդեպ ցուցաբերած բարձր պատասխանատվության համար` դատական կարգադրիչ, արդարադատության ավագ սերժանտ Արմենակ Հայլամազյանի նկատմամբ Դատական դեպարտամենտի ղեկավարի հրամանով կիրառվել է խրախուսանք` արտահերթ շնորհելով արդարադատության ավագի կոչում:

Միաժամանակ, Դատական ծառայության պետի հրամանով դատական կարգադրիչ, արդարադատության ավագ Արմենակ Հայլամազյանը խրախուսվել է միանվագ դրամական պարգևով:

ՀՀ դատական դեպարտամենտի միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930