Լրահոս
Օրվա լրահոսը

Հրաչ Քեշիշյանի նոր պաշտոնից մինչև Ռոբերտ Փեթինսոնի ու Քրիստեն Ստյուարտի հաշտություն

Սեպտեմբեր 22,2012 14:34

Ըստ շրջանառվող լուրերի՝ «Արմենիա» հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հրաչ Քեշիշյանը հեռացվել պաշտոնից. լուրը ճշտելու համար Հրաչ Քեշիշյանի հետ զրուցել է Bravo.am-ը. «Ինձ ոչ ոք ոչ մի տեղից չի հեռացրել: Ես եմ հրաժարական տվել նոր պաշտոն ստանձնելու համար. հիմա «ՊանԱրմենիան մեդիա»-ի գլխավոր տնօրենի խորհրդականն եմ»,- ասել է «Արմենիայի» նախկին գործադիր տնօրենը:

Դերասանուհի Անի Երանյանը մտադիր չէ երկար ժամանակ նկարահանվել սերիալներում. «Գեներալի աղջկանից» հետո կսկսի ոչ միայն երգարվեստով, այլև բիզնեսով զբաղվել, այս մասին գրել է mamul.am-ը և նշել՝ միջոցառումներից մեկի ժամանակ Անին դժգոհել է, թե մեր հասարակությունն արտասահմանյան երգիչներին ավելի է բարձրացնում, քան մեր կատարողներին, նաև դա է պատճառը, որ մինչ այժմ երգարվեստում այդքան էլ ակտիվ չի եղել ու չնայած այդ առումով բան չի փոխվել, բայց որոշել է ակտիվանալ:

Նախորդ շաբաթ մենք անդրադարձել էինք ֆեյսբուքյան օգտատերերից մեկի գրառմանը, ով համեմատել էր Սոնա Շահգելդյանի և Լևոն Արոնյանի համեստությունը: Այս գրառումը անտարբեր չի թողել նաև Սոնային, և շրջանառվող լուրերի համաձայն՝ նրան դուր չի եկել օգտատերերի նկատողությունն ու համեմատությունը, ու նա կրկին ընդգծել է, թե իր պրոֆեսիոնալիզմի մասին բոլորն են խոսում ու այն, ինչ ակնհայտ է, ինքը դա է ասում:

Ուրախ լուր «Մթնշաղ» ֆիլմի ու հատկապես գլխավոր հերոսներին երկրպագողների համար. ֆիլմի դերասան Ռոբերտ Փեթինսոնը ներել է Քրիստեն Ստյուարտին՝ տալով նրան ևս մեկ հնարավորություն. այս լուրը տարածել է «The sun» ամսագիրը, նշելով, որ Քրիստենի հայրը հանդիպել է Փեթինսոնի հետ ու խոսել  ընդհարված զույգի վերամիավորման մասին:

Լերա Կուդրյավցևան կարծես թե մոռացել է իր նախկին սիրելիին՝ Սերգեյ Լազերևին: Twitter-ի իր էջում նա տեղադրել է լուսանկարներ, որոնցում իր նոր զուգընկերոջ հետ է:
Թեև չնայած դրան, Սերգեյ Լազերևի հետ լուսանկարները դեռ պահպանված են հաղորդավարուհու միկրոբլոգում:

Բրեդ Փիթը կարծես թե ցանկանում է նկարահանվել հնդկական ֆիլմում: Հարցազրույցներից մեկի ժամանակ նա ասել է, որ իրեն դուր է գալիս հնդկական ֆիլմերի կոլորիտն ու  կցանկանար նկարահանվել որևէ ֆիլմում, ավելին` նույնիսկ պատրաստ է պարել: Ծրագրերի մասին առավել հստակ` դերասանը հանդես կգա առաջիկայում:

Տիգրանուհի Թասլակյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930