Լրահոս
Օրվա լրահոսը

Երաժշտական դպրոց` ռոք աստղերի ու սփյուռքահայ բարերարների ֆինանսավորմամբ (ֆոտոշարք )

Սեպտեմբեր 25,2012 21:59

 

Այսօր փոխվարչապետ Արմեն Գևորգյանի մասնակցությամբ  տեղի ունեցավ Գյումրու ամենավերջին տնակային երաժշտական դպրոցի հիմնարկեքի արարողությունը: Այն գտնվում է Նորավան թաղամասում և թվով  6-րդն է: Նշենք, որ երկհարկանի երաժշտական դպրոցը  կառուցվում  է  համաշխարհային ռոք աստղեր Յան Գիլանի, Թոնի Այոմիի, Ջեֆ Դաունսինի, ինչպես նաև ՀՕՖ-ի և  ամերիկահայ բարերարներ Էդվարդ  և Ժանետ Մարդիգյանների հովանավորությամբ: Այս հարցում մեծ մասնակցություն է ունեցել նաև «Մեդիամաքս» գործակալությունը,  որը 2009 թվականին Հայաստան է հրավիրել Յան Գիլանին`«Deep Purple»-ից,   Թոնի Այոմիին `«Black Sabbath»-ից,  Ջեֆ Դաունսին` «Yes/Asia»-ից    և Ջոն Դիին, ով գլխավորում  է Ավստրալիայում գտնվող «Do Something»  կազմակերպությունը: Վերջիններս, այցելելով Գյումրու «դոմիկի» մեջ գտնվող, ժանգոտ  վառարաններով տաքացող երաժշտական դպրոց  ու շփվելով տաղանդավոր երեխաների հետ,  որոշել են նվեր անել նրանց:  Այդ նպատակով  ՀՕՖ-ը, «Մեդիամաքսը» և «Do Something»-ը  եռակողմ համաձայնագիր են ստորագրել:

Երգիչները գումար ձեռք բերելու նպատակով  տարբեր սկավառակներ են  թողարկել, համերգներ տվել,   նրանց  հավաքագրած գումարն էլ  եռապատկել է ամերիկահայ  Էդվարդ և Ժանետ Մարդիգյանների բարեգործ  ընտանիքը:   Դպրոցի նոր շենքը պատրաստ կլինի 2013 թվականի հուլիսին,  վերջինիս վրա կծախսվի 450 հազար դոլար:

Մեզ հետ զրույցում երաժշտական դպրոցի տնօրեն Հարություն Ասատրյանն ասաց, որ թեև տնակների «երաշխիքը» 5 տարի է, սակայն իրենք 23 տարի է՝ փայտաշեն տնակներում են գոյատևում, որի համար մեդալ է հասնում: Նա նաև շեշտեց, որ եթե չլինեին սրտացավ մարդիկ, բարերարները՝ երաժշտական դպրոց կառուցող  չէի լինի, քանի  որ Գյումրիում մտածում են   առաջին հերթին  մարդկանց տներով ապահովելու մասին: Դպրոցն ունի 220 աշակերտ, և ինչպես պարծեցավ տնօրենը. «Ջանքեր ենք գործադրել, լավ աշակերտներ ենք ցուցադրել,  անտեղի տեղը չեն եկել և սարքում  են դպրոցը»:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930