Լրահոս
Օրվա լրահոսը

«Ազատ դեմոկրատները» «բաժանվո՞ւմ» են «Ժառանգությունից»

Հոկտեմբեր 10,2012 18:52 Share

Aravot.am-ի տեղեկություններով «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունում քննարկվում է «Ժառանգության» հետ «կոալիցիայից» դուրս գալու հարցը: Հիշեցնենք, որ այդ միավորումը կայացավ խորհրդարանական ընտրություններից առաջ: Այժմ, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության երկու անդամներ՝ նախագահ Խաչատուր Քոքոբելյանը եւ ՀՀ նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը «Ժառանգություն» խմբակցության պատգամավորներ են: Վերոնշյալ լուրը ճշտել առայժմ չի հաջողվել, <Ազատ դեմոկրատների> հետ դեռեւս չի հաջողվել կապվել:

Հիշեցնենք, որ այս երկու կուսակցությունների միջեւ առկա տարաձայնությունների մասին անցած շաբաթ բարձրաձայնեց «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը: Ըստ այդմ, «Ազատ դեմոկրատների» եւ «Ժառանգության» նախագահների միջեւ պայմանավորվածություն է եղել՝ պատգամավորական մանդատները չվերցնելու եւ երիտասարդ կուսակցականների համար դեպի խորհրդարան ճանապարհ բացելու մասին: Քոքոբելյանը, սակայն, դեռ հապաղում է, ինչն էլ անհասկանալի եւ զարմանալի էր Հովհաննիսյանի համար: Խաչատուր Քոքոբելյանը Հայաստանում չէր: Վերադառնալուն պես Րաֆֆի Հովհաննիսյանն ակնկալում էր այս եւ այլ հարակից հարցերի վերաբերյալ պատասխաններ, որից հետո էլ որոշում կկայացնի՝ նախագահական ընտրությունների հետ կապված: Քոքոբելյանն արդեն վերադարձել է Հայաստան եւ ըստ մամուլի հրապարակումների, իր որոշ կուսակիցների հետ հանդիպում է ունեցել սրճարաններից մեկում: Րաֆֆի Հովհաննիսյանի հետ Քոքոբելյանը դեռ չի հանդիպել:

«Ժառանգության» ղեկավար մարմնի անդամ Արմեն Մարտիրոսյանն Aravot.am-ի հարցին՝ տեղյա՞կ են իրենք, որ «Ազատ դեմոկրատները» քննարկում են «Ժառանգությունից» դուրս գալու հարցը, ասաց. «Ես չեմ կարող պատասխանել, քանի դեռ իրենցից պաշտոնական հայտարարություն չենք ստացել: Այս պահին, որեւէ բանից տեղյակ չեմ»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031