Լրահոս
Օրվա լրահոսը

Ըստ ՀՀԿ-ականի՝ ԱՄՆ դեսպանը ընտրովի մոտեցում է ցուցաբերում

Հոկտեմբեր 17,2012 10:28


Ինչպես հայտնի է, ԱՄՆ դեսպանը Վարդան Օսկանյանին ներկայացված մեղադրանքը գնահատեց որպես օրենքի ընտրովի կիրառման նախադեպ՝ մտահոգություն հայտնելով ընտրությունների շեմին նրա հանդեպ հարուցված քրեական հետապնդման կապակցությամբ։
Այս կապակցությամբ ԱՐՏԱԿ ԴԱՎԹՅԱՆԸ մեր թղթակցին ասաց. «Եթե ԱՄՆ հարգարժան դեսպանը հանդես է գալիս ոչ միայն որպես Վ.Օսկանյանի շահերի պաշտպան, այլեւ նրա պահապան հրեշտակ, վատ չէր լինի, որ նույն շահագրգիռ մոտեցումը դրսեւորեր բազմաթիվ այլ նմանատիպ գործերի առնչությամբ։ Այլապես, մեզ մեղադրելով ընտրովի մոտեցման մեջ, հենց ինքն է ընտրովի մոտեցում ցուցաբերում տվյալ անձի նկատմամբ՝ անտեսելով այլոց իրավունքները։
Մինչեւ նման հայտարարություն անելը լավ կլիներ պարոն դեսպանը իրեն հաշիվ տար, որ չի կարելի մեղադրել դիմացինին մի բանի մեջ, որի ցցուն օրինակը հենց ինքն է դրսեւորում, տվյալ դեպքում Վ.Օսկանյանի նկատմամբ»։

 

«Հայոց աշխարհ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031