Լրահոս
Օրվա լրահոսը

Յոհան Կրոյֆի բնակարանից կես միլիոն եվրո արժողության իրեր են գողացել

Հոկտեմբեր 25,2012 10:20


Մինչ հանրահայտ Յոհան Կրոյֆը Մեքսիկայում պայմանագրով խորհրդատվություն է իրականացնում «Չիվաս» ֆուտբոլային ակումբում, անհայտ անձինք ներխուժել են Բարսելոնայի նրա բնակարան եւ մոտ կես միլիոն եվրոյի արժողության իրեր գողացել:
Յոհան Կրոյֆը «Բարսելոնայում» խաղացել է 1973-1978 թվականներին, 1988-1996 թվականներին մարզել կատալոնյան ակումբը: Այդ ընթացքում «Բարսը» չորս անգամ դարձել է Իսպանիայի չեմպիոն, նվաճել ՈՒԵՖԱ-ի գավաթակիրների գավաթը: Իսկ որպես ֆուտբոլիստ Կրոյֆը Հոլանդիայի 9-ակի եւ Իսպանիայի 1974 թվականի չեմպիոն է եւ նվաճել է «Ոսկե գնդակ» մրցանակը:
  Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031