Լրահոս
Տղերքի պատի մոտ
Օրվա լրահոսը

Նաիրա Զոհրաբյանի խոսքը խեղաթյուրվել է

Հոկտեմբեր 26,2012 15:51 Share
Աջակցեք aravot.am-ին

Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին լրագրողի հարցին, թե ԲՀԿ-ն որոշե՞լ է նախագահական ընտրություններին մասնակցելու իր ձեւաչափը, ես բառացի պատասխանել եմ հետեւյալը՝

«ԲՀԿ-ն նախագահական ընտրությունների վերաբերյալ դեռ որոշում չունի։ Բայց, ինչպես իմ մի քանի գործընկերներն են հայտնել իրենց անձնական տեսակետը, ես եւս կարող եմ ներկայացնել բացառապես իմ անձնական տեսակետը։ Կարծում եմ, որ ճիշտ կլինի, որ ԲՀԿ-ն մասնակցի ընտրություններին սեփական թեկնածուով, ավելին, բացառապես իմ անձնական տեսակետով այդ թեկնածուն պետք է լինի Գագիկ Ծառուկյանը»:

Իմ այս հայտարարությունը որոշ լրատվամիջոցների կողմից ուղղակի խեղաթյուրվել է՝ միտումնավոր, կամ գուցե ոչ, եւ ներկայացվել է, թե ես պաշտոնապես հայտարարել եմ, որ ԲՀԿ-ն նախագահական ընտրություններին մասնակցելու է սեփական թեկնածուով։ Խորհուրդ եմ տալիս իմ գործընկեր լրագրողներին ձեռնպահ մնալ նման գործելաոճից՝ եւ չխախտել լրագրողական պրոֆեսիոնալիզմի ոսկե կանոնը՝ չփորձել խմբագրել, կամ խեղաթյուրել որեւէ մեկի խոսքը։

 

Հարգանքով՝ ԲՀԿ խմբակցության

պատգամավոր Նաիրա Զոհրաբյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: