Լրահոս
Օրվա լրահոսը

Դատարանը բանկը թալանողին է վերադարձրել ժամանակին իր իսկ կողմից գողացված 63 հազար եվրոն

Հոկտեմբեր 27,2012 20:56

Վիեննայի դատարաններից մեկը կայացրել է երկրի պատմության մեջ մինչ այժմ չլսված որոշում: 1993թ.-ին վիեննական բանկի աշխատակից Օտտո Նյումանը գողություն էր կազմակերպել ֆինանսական հաստատությունում, որը կատարել էր իր հերթափոխ ժամանակ բանկ եկած 2 ընկերների հետ: Կազմակերպված հանցանքի հետևանքով բանկից տարվել էր 2.3 միլիոն շիլինգ (167 հազար եվրո) գումար, ինչպես նաև` ոսկու սալիկներ և ոսկեդրամներ: Հետաքննության ժամանակ հնարավոր եղավ բացահայտել գումարի միայն մի մասը: Մնացածը հետագայում անձամբ Նյումանը վերադարձրեց դատարան: Այդ գումարը մինչ այժմ պահվում էր Ավստրիայի արդարադատության նախարարությունում, սակայն մինչ օրս այն ոչ ոք հետ չի պահանջել:Երբ որոշվում էր, թե ինչ անել չպահանջված գումարի հետ, դատարանը եկավ այն եզրահանգման, որ այն կարելի է վերադարձնել նախկին դատապարտյալ Նյումանին, ով դատապարտվել էր 7 տարի ազատազրկման, սակայն 3,5 տարի հետո ազատ էր արձակվել` լավ պահվածքի համար:

 Նյու Յորքը հիմնադրել են հոլանդացիները 1626թ. և անվանել Նոր Ամստերդամ: 1664թ. այն զավթել են անգլիացիները և ի պատիվ Անգլիայի Կարլոս երկրորդ թագավորի եղբոր`Յորք դքսի վերանվանել են Նյու-Յորք:

Հռչակավոր երգահան Հենդելը 17տ. Էր, երբ 1 տարվա ընթացքում գրեց մի քանի հարյուր կոնտատ:

Ամենափոքր աստղը հայտնաբերվել է ամերիկացի աստղագետների կողմից` 1986թ-ին: Նրա զանգվածը Արեգակի զանգվածից 20 անգամ փոքր է, իսկ լուսավորությունը` 6 անգամ պակաս:

Երկրագնդի վրա ապրում են շուրջ 6000 ազգեր, գոյություն ունեն 241 մեծ և փոքր պետություններ:
Անդրանիկ Ջալալյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031