Լրահոս
Օրվա լրահոսը

Белапан. «Հայաստանն ու Բելառուսը գտել են ապրանքաշրջանառությունը մեծացնելու ուղիները»

Նոյեմբեր 06,2012 21:19

Բելառուսն ու Հայաստանը գտել են ապրանքաշրջանառության աճը խթանելու ուղիները: «Բելապան» լրատվական գործակալության փոխանցմամբ այսօր հայտնել է Բելառուսի արտաքին գործերի առաջին տեղեկալ Ալեքսանդր Միխնևիչը, ըստ նոյեմբերի հինգին կայացած առևտրատնտեսական համագործակցության երկու կողմերի հանձնաժողովների հանդիպման արդյունքի:

Ըստ Միխնևիչի երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունը չի համապատասխանում եղած պոտենցյալին: Այն մեծացնելու հեռանկարներից է Բելառուսական գյուղտեխնիկայի ներկրումը Հայաստան լիզինգային գործընթացով, նորարարական ոլորտներում Հայաստանում ստեղծվող բարձր տեխնոլոգիաների համագործակցությունը, Հայաստանի համապատասխան բազայի հիման վրա հավաքովի արտադրանքի ստեղծման հնարավորությունը:

Երկրների ծրագրերի շարքում է նաև համագործակցությունը թանկարժեք քարերի մշակման ոլորտում: Ե’վ Հայաստանին, և’ Բելառուսին հաջողվել է պահպանել այս ոլորտի մասնագետներին, նշել է Միխնևիչը:

 

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930