Լրահոս
Օրվա լրահոսը

Տիգրան Ուրիխանյանի պարզաբանումը ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նիստի վերաբերյալ:

Նոյեմբեր 09,2012 23:44

Ցանկանում եմ ներկայացնել հանրությանը այն պարզ իրավիճակը, որի առթիվ շոուների սիրահար երիտասարդ պատգամավորուհի Զարուհի Փոստանջյանը սեփական գործը ոչ պատշաճ կերպով կատարելու և արդյունքում տապալելու մեղքը փորձում է բարդել ինձ վրա: Շատ կարճ՝ երբ «Հարսնաքարի» դեպքերի վերաբերյալ հանձնաժողով ստեղծելու նախագիծը մտավ ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի օրակարգ, ես բնականաբար մասնակցում էի նիստին և հավուր պատշաճի կատարում էի իմ գործառույթային պարտականությունները, իսկ ահա նախագծի հեղինակ Զարուհի Փոստանջյանը անհասկանալի պատճառներով չներկայացավ, ընդգծում եմ՝ ընդհանրապես չներկայացավ նիստին, ինչի պատճառով նախագծի քննարկումը հետաձգվեց մինչև մեկ տարով:

Արդեն հաջորդ նիստին, որի հետ համընկավ իմ նախօրոք պայմանավորվածության արդյունքում կազմակերպված ուղիղ եթերում բանավեճը, Զարուհին հայտնվեց և կրկին ներկայացրեց նախագիծը: Ամբողջ երկիրը ուղիղ եթերով տեսավ, թե որտեղ եմ ես գտնվում, ուր գնացել էի, կրկնում եմ, նախօրոք շատ ավելի վաղ քան սկսվել էր նշված հարցի քննարկումը:

Ոչ մի կերպ չեմ հաշվարկում, թե ով ինչ կերպ է քվեարկելու ապագայում այս կամ այն հարցի շուրջ ու եթե տիկին Փոստանջյանը շահարկում է, որ քվեարկողների ձայները բաշխվեցին հավասարապես, ապա ի՞նչ կապ ունեմ դրա հետ ես: Իսկ նրա կողմից արված անտակտ արտահայտությունների վերաբերյալ առաջարկում եմ, որ ազնիվ լինի հանրության հետ ու կեղծավորությունների փոխարեն հիշի օդանավում պատահաբար հանդիպելու ժամանակ իմ հնչեցրած խոսքերն ու մտահոգություններս, որոնք ուղղել եմ իրեն:

Խորհուրդ եմ տալիս նաև չդրսևորել հայ կնոջն ու պատգամավորին անվայել պահվածք և չորակել իմ քայլերը ու նամանավանդ ԲՀԿ-ի գործողությունները սեփական շոուների տեսանկյունից:

 Հարգանքով՝ ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930